Եվրախորհրդարանի նախագահը աջակցել է Բաքվի և Երևանի միջև կնքված համաձայնագրին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը բացում է կայուն խաղաղության իրական հեռանկարներ:
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան «X» սոցիալական ցանցում Կոպենհագենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Կոպենհագենում ես հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետի հետ, ով հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը։ Ես ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, որը իրական հույս է ներշնչում կայուն խաղաղության համար, ինչպես նաև Հայաստանի հանձնառությունը՝ ամրապնդելու կապերը Եվրոպայի հետ և խթանելու մեր ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունը, կայունությունը և բարգավաճումը», - գրել է նա։