Ամենօրյա աշխատանք պետք է կատարվի՝ գնահատելու համար ՀՀ մասնավոր կառույցներն ինչ աստիճան են պաշտպանված կիբերհարձակումներից. Խաչատուր Սուքիասյան
Օրենքը շատ կարևոր է ու շատ ուշացած, պետք է տարիներ առաջ ընդունած լինեիք, համակարգը պետք է ստեղծվեր, կառավարումը պետք է շատ լուրջ համակարգային բնույթ կրի: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անարդառնալով կառավարության առաջարկին՝ ստեղծել նոր մարմին, որը ստանձնելու է կիրբերանվտանգության պաշտպանության գործառնություններ ոչ միայն պետական կառավարման համակարգի, այլ կրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ոլորտի համար:
«Մասնավոր ու պետական պետք չէ առանձնացնել, պետք է ունենանք այդ հարթակը նախարարության ենթակայության տակ, ամենօրյա աշխատանք պետք է կատարվի, որպեսզի գնահատեն՝ ՀՀ մասնավոր կառույցներն ինչ աստիճան են պաշտպանված կիբերհարձակումներից: Պետք է մասնագետները նորից կրթություն ստանան, ամեն օր պետք է աշխատեն նոր գործիքների հետ առնչվեն, որովհետև սա ամեն օր փոփոխվող, ամեն օր նոր վտանգներ բերող, նոր «գիտություն է», դրա համար մասնագետները պետք է կարողանան նոր գործիքներին տիրապետել, որ դրա դեմ առնեն, կարողանան այդքան տեղեկացված լինեն»,- ասաց Սուքիասյանը: