Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի նախաձեռնությանը՝ դադարեցնելու Գազայի պատերազմը․ Նիկոլ Փաշինյան

Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի նախաձեռնությանը՝ դադարեցնելու Գազայի պատերազմը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը հույս ունի, որ կողմերը կյանքի կկոչեն այդ առաջարկը, և խաղաղությունը կհաստատվի առանց որևէ ուշացման»,- գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ Գազայի հարցով ԱՄՆ նախագահի առաջարկին աջակցություն էին հայտնել Եվրամիությունը, աշխարհի մի շարք երկրներ:

Այս թեմայով
am