Երբեք և երբեք չի լինի նման բան՝ իմ և իմ գործընկերների անունից եմ ասում․ ՔՊ-ականը՝ իմպիչմենտին միանալու մասին

«Վարչապետի մեկնաբանությունը ես չեմ կարող ներկայացնել, որովհետև ինքը կարող է ներկայացնել իր մեկնաբանությունը»,-ԱԺ պետազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը «գերի» եզրույթը վերաձևակերպել է «Երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք» արտահայտությամբ։

Բաքոյանը վստահեցրեց, որ միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների բարձրացնում են գերիների հարցը։

ՔՊ-ական պատգամավորը չի գտնում, որ Փաշինյանի ձևակերպումը էական է, այլ խոսքը գնում է Բաքվի բանտում գտնվող հայերին և աշխատանք են տանում նրանց վերադարձի ուղղությամբ, որի մասին հանրությունը շատ դեպքերում տեղյակ չէ։

Պատախանելով իմպիչմենտի գործընթացին ՔՊ-ականների միանալու հավանականության մասին հարցին՝ Բաքոյանն ասաց. «Իմ և իմ գործընկերների անունից  երբեք և երբեք չի լինի նման բան, որովհետև ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներն այլկերպ չեն մտածում»։

Ըստ Բաքոյանի՝ Աղազարյանի և Ասլանյանի նման այլ կերպ մտածող ՔՊ-ականները կհեռացվեն խմբակցությունից։

 Բաքոյանը նաև հերքեց լուրը, որ ՔՊ-ում դժգոհություն կա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից։

 

Այս թեմայով
am