Ինչու սեպտեմբերի 27-ին ՔՊ-ականները Եռաբլուր չեն գնացել․ հրահանգ կա՞

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը վստահեցնում է՝ այցեր պարբերաբար լինում են Եռաբլուր նաև առանց տեսախցիկների։

«Ընդհանրապես ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ պետք է քաղաքականացնել»,–ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Իսկ թե երբ են վերջին անգամ այցելել Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի անձիք՝ հստակ չի կարող ասել։ ՔՊ-ական պատգամովորը լրագրողներին ուղորդեց դիմել պաշտոնյաների խոսնակներին և հետևել մամուլի հաղորդագրություններին՝ տեղեկություն ստանալու համար։

«Հիմա ես չեմ կարող այստեղ նշել, թե մենք ուր ենք գնում, որտեղ են բոլորը անցկացրել իրենց ամառային արձակուրդները կամ ձմեռային հանգիստը, ես չեմ կարող ձեզ տեղեկացնել, թե առաջիկա տոներին ով ուր է պատրաստվում գնալ»,-ասաց նա։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե՝ արդյոք եղե՞լ է ներքին հրահանգ՝ սեպտեմբերի 27-ին Եռաբլուր չգնալու վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ նման բան երբեք չի քննարկվել։

«Մեր խմբակցությունում ամեն ինչ որոշվում է քննարկումների միջոցով, հրահանգներ կամ արգելքներ չեն լինում»,– ասաց նա։

Այս թեմայով
am