Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի․ մենք ուս ուսի տված՝ կռվել ենք, պայքարել խաղաղության և արդարության համար․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է եզդիներին՝ միասնության և համերաշխության օրվա առիթով․

«Սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի միասնության և համերաշխության օրն է։

Այս օրը աշխարհի տարբեր անկյուններից եզդիները գալիս են Հայաստան՝ ուխտագնացության դեպի Ակնալիճ, որտեղ գտնվում է նրանց ամենամեծ սրբավայրը։ Տաճարը տարիներ շարունակ դարձել է հավատքի, համախմբման ու ազգային ինքնության կենտրոն՝ շնորհիվ այն կառուցողների նվիրումի։

Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Մենք ուս ուսի տված՝  կռվել ենք, պայքարել խաղաղության և արդարության համար։ Մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եզդի բարեկամներին այս տոնի առթիվ՝ մաղթելով միասնություն և զորություն»։

Այս թեմայով
am