Բախում՝ անհետ կորածների ծնողների և ոստիկանների միջև «Ամո՛թ ա, արա՛, էս ի՞նչ եք անում», «Հիվա՞նդ ես»
Անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ էին տվել ՊՆ-ին՝ կատարելու իրենց պահանջը, հանդիպելու ԳՇ պետի և Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հետ։
Նրանց բարկացրել էր, որ ՊՆ-ն առաջարկում է հանդիպել փոխնախարար Արման Սարգսյանի հետ։
Այս պահին իրավիճակը կրկին լարված է. ծնողները դրսից փակել են ՊՆ-ի դարպասները։ Ռազմական ոստիկանների ու ծնողների միջև քաշքշուկ սկսվեց։ «Ուզո՞ւմ ես բացենք դուռը, գնա էն վիժվածքին ասա, որ խոսքի տերը լինի»,- ասացին հավաքվածները:
Մանրամասները՝ տեսանյութում