Մահացել է հայտնի հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը
9 ամսվա կոմայից հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանը։
Այս մասին հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ կլինիկական մահից հետո Քեոսայանը կոմայի մեջ էր ընկել։ Նրան հոսպիտալացրել էին դեկտեմբերի վերջին։