Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Պուտինի և Լուկաշենկոյի հետ միասին կմասնակցի ֆորումի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա Ատոմային էներգիայի համաշխարհային ֆորումում, որը նվիրված է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Մոսկվայում կայանալիք ֆորումին կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նաև Նիկոլ Փաշինյանը, Իրանի, Ուզբեկստանի , Եգիպտոսի, Նիգերի ներկայացուցիչներ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և մի շարք մասնագիտացված կազմակերպությունների անդամներ։

«Ֆորումից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա մի շարք արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Այս թեմայով
am