Եթե իրականում ՆԳՆ-ն իր տեղում լիներ, ապա մինչև իրենց պաշտոնական հայտարարություն անելը, ենթադրյալ հանցանք կատարած անձը պիտի ձերբակալված լիներ
Սերգեյ Ամիրյանը գրել է․
«Գրեթե բոլոր լրատվականներով ներկայացնում են Մերձավանում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանն ուղղված դրվագները։ Նշում են, թե ոստիկանությունն ինչ սարքավորումներով է ուսումնասիրություններ կատարում, ինչ միջոցառումներ է իրականացնում։
Անկեղծ ասեմ, լրատվականներին չեմ մեղադրում, բայց, միթե կարելի է ծաղր ու ծանակի ենթարկել մի ողջ համակարգ։ Իշխանությունները գնալու են, համակարգը մնալու է։ Այս ի՞նչ ցուցամոլություն է, եթե իրականում ՆԳՆ-ն իր տեղում լիներ, ապա մինչև իրենց պաշտոնական հայտարարություն անելը, ենթադրյալ հանցանք կատարած անձը պիտի ձերբակալված լիներ։
Լավ, մեկը չկա՞, որ ասի չի կարելի ամեն ինչ այսքան անլրջացնել»։