Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

 

«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:

 

Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,- գրել է Ռուբինյանը:

 

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ  քրեական գործ

է հարուցվել

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

 

Այս թեմայով
am