670 հազար մարդ անօրինական կերպով գտնվում է Ռուսաստանում

Շուրջ 670 հազար մարդ ապօրինի գտնվում է Ռուսաստանի տարածքում, որոնց մեկ երրորդը կանայք և երեխաներ են:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։

«Այսօրվա դրությամբ  շուրջ 670 հազար մարդ երկրում մնում  է անօրինական կերպով: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նրանց մեկ երրորդը կանայք և երեխաներ են»,- ասել է նա։

Գորովոյն ընդգծել է, որ սեպտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնությունում անօրինական կերպով գտնվող օտարերկրացի քաղաքացիների նկատմամբ վարչական և պատժիչ միջոցների մասին օրենքը, որը ենթադրում է ընդհուպ մինչև ապօրինի կերպով երկրի տարածքում գտնվող անձանց արտաքսում։

Այս թեմայով
am