Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ
Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամազդ Ղալամքարյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։
Ղալամքարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, պա Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Քաղաքագիտության մագիստրոս է:
Նախկինում աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում, Հայէկոնոմբանկում, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունում, որպես մարքեթինգի պատասխանատու:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: