ՀՀ ԱԽ քարտուղարը և Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության խորհրդականը կարևորել են խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

 

Կողմերը կարևորել են ձեռքբերված համաձայնությունների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից։

 

Աջիթ Դովալն ԱԽ քարտուղարին հրավիրել է Հնդկաստան:

Այս թեմայով
am