Ինչո՞ւ սեպտեմբերի 21–ին «Եռաբլուր» չէինք գնացել, իշխանությունից ոչ ոք չկար. Պապիկյանը հարցին հարցով պատասխանեց

Ինչո՞ւ սեպտեմբերի 21–ին «Եռաբլուր» չէինք գնացել, իշխանությունից ոչ ոք չկար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի վայրում, NEWS.am–ի թղթակիցը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Նախարարն արձագանքեց. «Հետևել ե՞ք, երբ եմ ես Հայաստանում եղել, երբ՝ ոչ»։

Ճշտող հարցին՝ սեպտեմբերի 21–ին Երեւանում չի՞ եղել, Պապիկյանը չպատասխանեց և հեռացավ։

Այս թեմայով
am