Ջերմ ու հագեցած օրեր. «Նագաշյան» կենտրոնի սաներն ԱՄՆ-ում էին
«Նագաշյան» կենտրոնի տնօրենն ու սաներն օրեր առաջ Միացյալ Նահանգներում էին։ Երեխաների աջակցության այս կենտրոնը գործում է 2012 թվականից։ Նրանց նախ ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք. Տերտերյանը՝ իր ողջույնի խոսքն ուղղելով։
Ապա Փասադենա քաղաքում կազմակերպված միջոցառմանը կենտրոնի սան Անահիտը, ի թիվս այլոց, հանդես եկավ երաժշտական համարներով։
Միջոցառման ավարտին Հովնան Սրբազանը, «Նագաշյան» կենտրոնի ղեկավար Նունե Գեղամյանը, կենտրոնի աջակից Ադրինե Գրիգորյանը և քաղաքական-հասարակական գործիչ Վահե Էնֆիաջյանը Գլենդելի քաղաքապետարանի կողմից պատվոգրեր ստացան։
Վահե Էնֆիաջյանը նախաձեռնեց նաև «Նագաշյան» կենտրոնի սան Հասմիկ Աբգարյանի մկրտության արարողությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մերի Մարտիրոսյան