Անկախությունը հայ ժողովրդի գոյության բարձրագույն արժեքն է և Հայաստանի Հանրապետության ամուր հենասյունը, որն ամուր պահելու համար բոլորս պետք է ջանանք

Սիրելի' հայրենակիցներ, կոտայքցիներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։

Անկախության հասնելու, անկախություն կերտելու, անկախությանն արժանի լինելու ճանապարհը բարդ էր, մարտահրավերներով, պատերազմներով ու կորուստներով լի և այն ամեն գնով պահելն ու փայփայելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։

Յուրաքանչյուրս մեր աշխատանքով, մեր տեղում, մեր հայրենիքում արարելու, ստեղծելու և ստեղծագործելու որոշմամբ պետք է անենք առավելագույնը' տեր լինելու անկախությանն այնպես, ինչպես պետությանն ու ընտանիքին։ 

 Անկախությունը բարձրագույն արժեք է, հայ ժողովրդի լինելիության դրոշմը։ 

Այն զարգացող և առաջ ընթացող Հայաստանի Հանրապետության հենասյունն է, որն ամուր և անսասան պահելու համար պիտի ջանանք բոլորս։

Շնորհակալ ենք անկախության հարատևության համար պայքարած ու կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիներին։

Փա'ռք բոլոր պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած տղաներին։

 Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան 

Այս թեմայով
am