Ավանեսյանը՝ ՔՊ վարչության ընտրությունների ընթացքի և պայքարի մասին
Լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության առաջիկա ընտրություններին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ իր ակնկալիքները ամբողջովին բավարարված են. «Մեր կուսակցությունն իրականացնում է ներկուսակցական ընտրություններ, որտեղ թեկնածուները՝ անկախ պաշտոնից կամ զբաղվածությունից, ներկայացնում են իրենց ու հայցում կուսակիցների քվեները»։
Նրա խոսքով՝ ընտրության արդյունքները դեռ գուշակել ճիշտ չէ. «Սեպտեմբերի 20-ին կտեսնենք։ Վստահ եմ, որ լավագույն թեկնածուները կհաղթեն մեր ընտրողների ձայներով»։