Փաշինյանը՝ Թրամփի վրիպման մասին․ Ցանկացած ղեկավար կարող է շտկել իր սխալը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանին Ալբանիայի հետ շփոթելուն՝ նշելով, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ պետության ղեկավարները, երբեմն վրիպակներ են անում, բայց կարևոր է, որ դրանք ըստ անհրաժեշտության ուղղվում են։
«ԱՄՆ նախագահն արդեն իսկ ուղղել է իր վրիպումը, այդ թվում՝ իր վերջին թվիթերյան գրառման և լրագրողների հետ զրույցի ընթացքում», – ասաց վարչապետը։
Նա նաև հավելեց. «Այսօր կառավարության նիստի ժամանակ ես ինքս էլ երկու հարգարժան մարդկանց անուններ շփոթեցի, սակայն դա չի նշանակում, որ չեմ տարբերում, թե ով ով է։ Ինձ տեղեկացրին, որ Վիկ Դարչինյանի փոխարեն ասել եմ Նշան Մունչյան, բայց դա չի նշանակում, թե ես նրանց չեմ տարբերում»։