«Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա. Վարդան Ղուկասյան

Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Այս մասին հայտարարել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը:

 

Նա մասնավորապես նշել է, որ տոնի հետ կապված որոշ հարցեր  ժամանակավորապես հետաձգվել են այն պատճառով, որ քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։ 

 

«Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ  նկատողություն է ստացել։

 

Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը»»,- մասնավորապես հայտարարել է Ղուկասյանը։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստում հենց Վարդան Ղուկասյանի առաջարկով էր օրակարգից հանվել  «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպման և անցկացման վերաբերյալ հարցը:

Այս թեմայով
am