Բռնության դեպքից հետո Տիգրան Ավինյանն Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է հայտարարել Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին և ուղարկել է նրան արձակուրդ:
Այս մասին Meganews.am- ին հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր՝ ֆեյսբուքյան գրառումից հետո իր և Ավետ Բաբայանի միջև տեղի ունեցած խոսակցությունը եղել է լարված՝ ուղեկցվելով հայհոյանքներով և սպառնալիքներով։ Կարապետյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձը հարձակվել է իր վրա և բռնություն գործադրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։