Վրաերթ․ հետիոտնը մահացել է

Այսօր մահվան ելքով վրաերթ տեղի է ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենայի 71-ամյա վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, շտապօգնության հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով նախաձեռվել է քրեական վարույթ։