«Թող հավաքի դերասանների խումբ ու բեմադրություններով զբաղվի»․ Հրանտ Թոխատյանը՝ Փաշինյանի մասին
Հրանտ Թոխատյանը անդրադարձել է «Ցանկապատ» ներկայացման ավարտից հետո Փաշինյանի հայտարարություններին։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասել է․ «Հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով ու բոլորի համար պարտադրված ուղերձով, դա քարոզչություն է»։
«Հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի, – նշել է Թոխատյանը՝ շեշտելով՝ ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա:
Թոխատյանը անդրադարձել է նաև «Ցանկապատը» ներկայացումը խմգագրելուն․ «Եթե ցանկապատը, Աստված չանի, սկսեն փոփոխության ենթարկել, այ դա կլինի, իսկապես, խայտառակություն, թեև ես հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենան։ Թող հավաքի դերասանների խումբ ու բեմադրություններով զբաղվի: Թող ինքը բեմադրի այնպես, ոնց ինքը գտնում է ճիշտ: Այդ ժամանակ հանդիսատեսն արդեն ընտրության բան կունենա՝ կգնա կնայի Փաշինյանի «Ցանկապատը», թե ոչ»։