Վաշինգտոնը աջակցում է Գազայում Իսրայելի գործողությունը
ԱՄն պետքարտուղար Մարկո ՌուբիոնԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է, որ Վաշինգտոնը աջակցում է Գազայի քաղաքում ցամաքային գործողությանը, բայց ցանկանում է, որ այն արագ իրականացվի և հնարավորինս շուտ ավարտվի, հայտնում է Axios-ը։
Ամերիկացի մի պաշտոնյագործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում կանգնեցնել Իսրայելին և թույլ է տալիս նրան սեփական որոշում կայացնել Գազայի հատվածում հակամարտության վերաբերյալ:
Իսրայելը Գազայի քաղաքը զանգվածային ռմբակոծությունների է ենթարկել։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Jerusalem Post-ը և Axios-ը, բանակնարդեն ցամաքային հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով գրավել ամբողջ քաղաքը: