«Հայկական ժամանակի» հրատարակիչը` Ջրային կոմիտեի նախագահ. MediaHub
MediaHub-ի տեղեկություններով` Ջրային կոմիտեն նոր նախագահ կունենա: Հիշեցնենք, նախկին նախագահ Կարեն Սեդրակյանին, որը Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, պաշտոնից ազատեցին սեպտեմբերի 11-ին: Մինչ այդ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոմիտեի նոր նախագահի փնտրտուքի մեջ էր:
MediaHub-ի տեղեկություններով` Ջրային կոմիտեի նախագահի թեկնածու արդեն գտել են, նա Արամազդ Ղալամքարյանն է`մասնագիտությամբ տնտեսագետ: Վերջինս աշխատել է Վորլդ Վիժընի հայաստանյան գրասենյակում, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկում», բայց ամենաուշագրավը` եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը: Հիմա էլ ուզում է դառնալ Ջրային կոմիտեի նախագահ:
Մանրամասները՝սկզբնաղյուր կայքում