Մեկ գիշերվա միջոցառումներ՝ տասնյակ միլիոնների դիմաց

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պետական բյուջեից «Ֆեստիվառ» մշակութային նախագծի ֆինանսավորման համար հատկացվել է 311 միլիոն 785 հազար դրամ՝ մոտ 820 հազար ԱՄՆ դոլար»
Meganews.am-ի խմբագիր Մարգարիտա Դավթյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ սուր քննադատության է ենթարկել այս ծախսը՝ նշելով.
«Այս գումարները կարելի էր ուղղել բանակի հզորացմանը, ճանապարհաշինությանը կամ այլ շատ ավելի անհրաժեշտ խնդիրների լուծմանը։ Մշակույթը կարևոր է, բայց ոչ պետական անվտանգության ու սոցիալ-տնտեսական դժվարությունների հաշվին»։
Հրապարակված տվյալների համաձայն՝ «Ֆեստիվառ»-ի շրջանակում կազմակերպվել են մի շարք համերգներ, որոնցից միայն երկուսի արժեքը գերազանցել է 50 միլիոն դրամը։
• Օգոստոսի 23-ին Արտաշատում ելույթ է ունեցել երգիչ Սարո Թովմասյանը (Սարո)՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ։ Համերգի համար՝
• Karen Sevak Band-ին վճարվել է 10 միլիոն դրամ,
• Սարո Թովմասյանին՝ 10 միլիոն 44 հազար դրամ։
• Սեպտեմբերի 13-ին Հրազդանում կայացել է Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) մենահամերգը՝ կրկին Karen Sevak Band-ի մասնակցությամբ։
• Karen Sevak Band-ին կրկին վճարվել է 10 միլիոն դրամ,
• Հարութ Փամբուկչյանին և նրա մենեջերին՝ 19 միլիոն 848 հազար դրամ, ներառյալ ավիատոմսերի արժեքը։
Խմբագրական
Նշենք, որ Սեպտեմբերի 13-ին, երբ Հրազդանում անց էր կացվում տոնական միջոցառում՝ ձայնային շոու և բարձրարժեք մենահամերգ, լրանում էր Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցը, երբ հայ զինվորներն ու սպաները զոհվեցին պաշտպանության առաջին գծում։
Այդ օրը՝ սգո ու հիշատակի խորհրդով լի, իշխանության որևէ ներկայացուցիչ չեղավ Եռաբլուր Զինվորական Պանթյոնում,զոհվածների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու։
Ոչ մի արարողություն, պետական մակարդակով ո՛չ այցելություն, ո՛չ հաղորդագրություն։
Հասարակության շրջանում հարց է բարձրացվում՝
Արդյո՞ք այդ օրը պարկեշտ չէր լինի հրաժարվել բարձրագոչ համերգներից, կամ՝ միջոցառումը տեղափոխել մեկ այլ օր։
Արդյո՞ք մշակույթի անվան տակ պետբյուջեն վերածվում է ցուցադրական տոնակատարությունների աղբյուրի՝ առանց արժեհամակարգային հաշվեկշռի։
Անպատասխան հարցեր և թափանցիկության բացակայություն
meganews.am