Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: 

Հիշեցնենք՝ Սեդրակյանը ջրային կոմիտեի  նախագահ էր նշանակվել  2025-ի մայիսին։ 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Կոստանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։

Այս թեմայով
am