Դատապարտյալները ոչ թե պատիժ, այլ առողջության կորստի են ենթարկվում․ Գառնիկ Դանիելյան

«Ո՞նց եք օնկոլոգիայի ծանր հիվանդությունից զոռով վերականգնված մարդկանց կալանքի տանում»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց դատավորներին ու դատախազներին։

«Քննիչները, դատախազները, դատավորները իրենց կտրտում են, որ այդ մարդկանց տանեն կալանքի։ Առողջական փաստաթղթեր են ներկայացվում, էլի հաշվի չեն առնում»․- նշել է Դանիելյանը և ընդգծել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն խայտառակություն է, միջազգային կազմակերպություններն էլ են ասում փակեք այդ հիվանդանոցը, դա հիվանդանոց չի։ «Էլի դատական նիստերը շարունակեք, բայց մարդու առողջությունը ամենաթանկն է։ ՔԿՀ-ներում խայտառակ վիճակ է, առողջ մարդուն տանես այնտեղ, մի քանի շաբաթից 10 հատ հիվանդություն ձեռք կբերի»,- հավելել է նա։

Այս թեմայով
am