Ռուբեն Վարդանյանն ու կինը ստացել են Հայ կրթական հիմնարկության մրցանակը

Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված Ռուբեն Վարդանյանն ու իր կինը` Վերոնիկա Զոնաբենդին, ստացել են Հայ կրթական հիմնարկության Educational Visionaries Award մրցանակը:

«Եթե ուզում եք աշխարհը դարձնել ավելի լավը, պետք է պատրաստ լինեք դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնեք դրանց համար, չվախենաք բախվել անհաջողությունների և կարողանաք վերականգնվել դրանցից հետո»:

Ռուբեն Վարդանյանի այս խոսքերն է մեջբերել Հայ կրթական հիմնարկության (Armenian Educational Foundation) նվիրատու, կրթության հարցերով միջազգային խորհրդատու Ալիս Պետրոսյանը՝ Բևեռլի Հիլզում կայացած  Հայ կրթական հիմնարկության 75 -ամյակին նվիրված  հոբելյանական գալա-միջոցառման ժամանակ և Ռուբեն Վարդանյանի տիկնոջը՝ UWC Dilijan College-ի տնօրենների խորհրդի նախագահ  Վերոնիկա Զոնաբենդին հրավիրել է  ստանալու Հայ կրթական հիմնարկության Educational Visionaries Award մրցանակը, որը շնորհվում է կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչներին:

Այս թեմայով
am