«Բառ չեմ գտնում ասելու՝ ինչ գնահատական կտամ Արթուր Հովհաննիսյանի պահվածքին». Գեղամ Մանուկյան
|
«Տեսախցիկի առաջ չեմ կարող ասել, թե ինչ գնահատական կտայի Արթուր Հովհաննիսյանի պաճվածքին ուղղակի բառ չեմ գտնում»,- Yerevan Tribune-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Արթուր Հովհաննիսյանի՝ Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած արտահայտությանը: Նրա խոսքով՝ լրագրողները այդ արտահայտությունից հետո չպետք է շարունակեին հարցազրույցը: «Կան մարդիկ, որոնց պետք է ուղղակի բոյկոտել»,- նշել է նա: |