ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը

 Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ տեղեկանում ենք ՔՊ-ի ֆեսբուքյան էջից։

 

Քննարկվել են սեպտեմբերի 8-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշում է կայացրել առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, իսկ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում` Դավիթ Դանիելյանի թեկնածությունը:

 

 

Այս թեմայով
am