Փրկարարնե՛ր, դուք ոչ միայն կյանքեր եք փրկում, այլև ապահովում մեր քաղաքի բնականոն ընթացքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

 

«Սիրելի՛ փրկարարներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Փրկարարի օրվա կապակցությամբ։ Ձեր աշխատանքն ամենօրյա պատասխանատվության հետ է կապված․ ցանկացած արտակարգ իրավիճակ՝ դուք առաջինն եք, որ արձագանքում եք և կանգնում մարդկանց կողքին։

 

Երևանը շնորհակալ է ձեզ ձեր ծառայության համար։ Դուք ոչ միայն կյանքեր եք փրկում, այլև ապահովում մեր քաղաքի բնականոն ընթացքը։ Յուրաքանչյուր երևանցի այսօր իր շնորհակալությունն ու հարգանքն է փոխանցում ձեզ»։

Այս թեմայով
am