Զեյնալյանը չընտրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում. նոր մրցույթ կլինի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթող չեղավ: Մրցույթին մասնակցում էին 2 թեկնածուներ` ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը և առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը հեռացավ պաշտոնից այս տարվա մարտին, որպես պատճառ նշվում էին պացիենտների այսպես կոչված «նվիրատվությունները», որոնք բացահայտել էր ՊՎԾ-ն։ Այն ժամանակ արդեն որպես կենտրոնի տնօրենի հավանական թեկնածու շրջանառվում էր Նարեկ Զեյնալյանի անունը, որը հետագայում նշանակվեց ԺՊ։