Թող այս ուսումնական տարին լինի առավել արդյունավետ և նոր հաջողություններ բերի բոլորիդ
Սևակ Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ։
Սիրելի′ աշակերտներ, ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և նոր ուսումնական տարվա առթիվ:
Այս օրը բոլորիս կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի․ այն նոր ակնկալիքների, նպատակների և նորանոր հաջողությունների սկիզբն է։
Գիտելիքն այն ուժն ու հարստությունն է, որն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում։
Գիտելիքը տալիս է ուժ՝ զարգանալու, դժվարությունները հաղթահարելու և ավելի լավ ապագա ստեղծելու համար: ։
Հարգելի՛ ուսուցիչներ, ձեր նվիրվածությունն ու անմնացորդ աշխատանքը հանդիսանում են այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում է մեր ապագան։
Ձեր շնորհիվ է, որ մեր աշակերտները դառնում են գիտակից և հայրենասեր քաղաքացիներ։
Սիրելի՛ աշակերտներ, դուք եք մեր երկրի վաղվա օրը։
Ձգտեք գերազանց սովորել և հասնել ձեր բոլոր նպատակներին ։
Մաղթում եմ բարձր առաջադիմություն և նորանոր ձեռքբերումներ:
Թող այս ուսումնական տարին լինի առավել արդյունավետ և նոր հաջողություններ բերի բոլորիդ:
Բարի երթ նոր ուսումնական տարում։