Արմեն Գրիգորյանը Իրանի նախագահի հետ քննարկել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդից։
Քննարկել են օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան:
Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան-Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը: