Դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված կառավարության նախաձեռնությունները շարունակվում են․ Արարատ Միրզոյան

Կապանում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 27-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական, վարչատնտեսական, հյուպատոսական բնույթի հարցեր: Հատուկ անդրադարձ է արվել դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

 

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2024 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության կատարելագործման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին։

 

Ի թիվս այլ նախաձեռնությունների, անդրադարձ է կատարվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և այլ կարգավորումներում առաջարկվող փոփոխություններին։

Այս թեմայով
am