Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ ՀՀ-ին թողեցին կեղծ ժպիտներ և լավ օրերի խոստումներ. Աբրահամյան
Վաշինգոտնյան պայմանավորվածությունների և իշխանության խոստացած խաղաղության տեքստերը մի պահ վերադարձնում են ոչ այդքան հեռավոր 2020/2021 թվականների ցիկլ, երբ Մոսկվայի միջնորդությամբ եռակողմ փաստաթուղթ եղավ, իսկ թե ինչ եղավ դրա ճակատագիրը` բոլորը գիտեն. գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«5 տարի առաջ, փաստաթղթում Ադրբեջանը պարտաճանաչ ամրագրեց իր առաջնահերթությունները, ավելին` սեղմ ժամկետ սահմանեց դրա կատարման համար, իսկ իրենը ստանալուց հետո աղբամանը նետեց այդ փաստաթուղթը, ապա ագրեսիայի դիմեց ՀՀ-ի դեմ, իսկ Արցախն ամբողջովին օկուպացրեց:
Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ Հայաստանին թողեցին կեղծ ժպիտներ, հույզեր և լավ օրերի խոստումներ», – նշել է Աբրահամյանը։