«Կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքը դեռևս չի մակագրվել»․ Արամ Վարդևանյան
|
Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ: 2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս առկա չէ Վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը: Հիշեցման կարգով՝ հունիսի 18-ի կալանքի որոշման դեմ ներկայացվել էր բողոք անմիջապես հաջորդ օրը: 2025 թվականի հունիսի 20-ին արդեն իսկ առկա էր մակագրման տվյալը հանրահայտ դատավոր՝ Արմեն Դանիելյանին: Այսինքն 24 ժամվա ընթացքում տեղի էր ունեցել մակագրումը: Տվյալ դեպքում նույն մոտեցումը չի պահպանվել, չնայած Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է ինչ ապօրինի կալանավորված է: Կալանքը 60 օրից ավելի կիրառված է բացառապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար: Ի դեպ սա հերթական տվյալն է այս գործով ապօրինությունների և քաղաքական հետապնդման փաստի: |
Աղբյուրը` Արամ Վարդևանյան