«Մինսկի և Թեհրանի միջև փակ թեմաներ չկան»․ Լուկաշենկո
Մինսկի և Թեհրանի միջև համագործակցության ոլորտների քննարկման համար փակ թեմաներ չկան։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բելառուս կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Լուկաշենկոյի խոսքով՝ բելառուսական կողմը պատրաստ է փոխգործակցել տարբեր ոլորտներում՝ սկսած սննդամթերքի մատակարարումից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։
«Մեր երկրների բարեկամությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ»,- նշել է Լուկաշենկոն։
«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։ Մենք փակ թեմաներ չունենք։ Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ այստեղ գաղտնիքներ չկան։ Մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովուրդների՝ իրանցի և բելառուս ժողովուրդների բարօրության համար», - հավելել է Լուկաշենկոն։