«Ներկայացրած ապացույցներն անթույլատրելի են, կոչի փաստական հանգամանքը չի հաստատվում»․ Երեմ Սարգսյան

Դատական նիստի ընթացքում ոչ թե մեղադրանքի ապացույցներ են ներկայացվում, այլ բազմաթիվ խախտումներ են իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Խախտումների կույտ է․ մենք մանրակրկիտ, հատիկ առ հատիկ ցույց ենք տալիս, թե ինչ խախտումներ են կատարվել, պրիմիտիվության մակարդակի խախտումներ են դրանք, ավելին՝ խախտումների մեծամասնության մասին դեռ չենք ասել, մեր եզրափակիչ ելույթներում ավելի խորը վերլուծություններով հանդես կգանք։ Բայց այս պահին իրենց բոլոր ապացույցներն անթույլատրելի են, կոչի փաստական հանգամանքը չի հաստատվում, հետևաբար չկա մեղադրանք, շինծու գործ է»,-ընդգծեց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ այս գործում եղել է ճնշում գործադրելու ցանկություն և հանձնարարական։

Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։

 

Այս թեմայով
am