Մեկ հոգի տեղում մահացել է, 6 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոցներ․ Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին

Այսօր  ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: 
   
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է: 

Այս թեմայով
am