Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն խաղաղության համաձայնագիր. Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ կստորագրեն նախնական խաղաղության համաձայնագիր՝ երկու երկրի միջև տասնամյակներ տևած հակամարտությունից հետո տնտեսական կապերը խթանելու համար, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը երկու երկրի ղեկավարներին կընդունի Սպիտակ տանը ստորագրման արարողության համար։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին լրագրողներին ասել է, որ Թրամփը առանձին համաձայնագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի վերաբերյալ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

«Ինչ վերաբերում Է Թրամփի երթուղուն, ապա դա բարեգործություն չէ։ Դա մեծ ներդրումների համար հարմար օբյեկտ է»,- հայտարարել Է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ հավելելով, որ վերջին օրերին իր հետ կապ է հաստատել առնվազն ինը ընկերություն՝ հնարավոր ներդրումները քննարկելու համար։

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին ասել են, որ համաձայնագիրը առաջինն է, որը վերջ է դնում Ռուսաստանի ծայրամասում սառը պատերազմի ավարտից ի վեր առկա սառեցված հակամարտություններից մեկին, և որ դա հզոր ազդանշան կլինի ամբողջ տարածաշրջանին։ «Խոսքը միայն Հայաստանի մասին չէ կամ՝ միայն Ադրբեջանի։ Խոսքն ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանը նախագահ Թրամփի օրոք ավելի անվտանգ և բարգավաճ է լինելու»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Այս թեմայով
am