ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն EWTN հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին:
«Ինչ վերաբերում է խաղաղությանն ավելի լայնիմաստով, ապա նախագահը հավատարիմ է խաղաղությանը և մտադիր է լինել խաղաղության նախագահ: Մենք տեսանք, թե ինչպես Հնդկաստանը և Պակիստանըպատերազմեցին, և նախագահը կարողացավհասնել նրանց միջև խաղաղության: Վերջերս Կամբոջան և Թաիլանդն էին, հիմա էլ Ադրբեջաննու Հայաստանն են: Ուրբաթ մենք այստեղ կլինենք համաձայնագիր ստորագրելու և դնելու խաղաղության գործարքի սկիզբը»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը EWTN-ի The World Over-հաղորդման լրագրող Ռեյմոնդ Արոյոյի հարցին՝ ստորագրման վերաբերյալ:
Նա հիշեցրել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ու Ռուանդան 30 տարի պատերազմել են, 7 միլիոն մարդ է սպանվել, և Միացյալ Նահանգները կարողացել է նրանց բերել Վաշինգտոն՝ խաղաղության համաձայնություն ստորագրելու։
«Անշուշտ աշխատանք է պահանջվում, խաղաղությունը հավերժ չէ։ Պետք է միշտաշխատել այդ ուղղությամբ և այն պահպանել»,- հավելել է Մարկո Ռուբիոն: