«Քիչ դեպքեր եմ հիշում, որ առավոտյան արդեն +30 աստիճան լիներ»․ Գագիկ Սուրենյան
|
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Քիչ դեպքեր եմ հիշում, որ առավոտյան 8:00 արդեն +30 աստիճան լիներ»։ Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ |
Աղբյուրը` Գագիկ Սուրենյան