Նոյակերտցիների ջրի բաժակը չի լցվում, բայց համբերության բաժակն արդեն լցվել է․ խմելու ջուր չունեն

Այսօր՝ հուլիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և սպառնում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ Նոյակերտ վարչական շրջանի ղեկավարի և Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի նկատմամբ։

«Ոչ թե բռնություն, այլ բողքի ակցաիներ են իրականցնելու այդ 2 պաշտոնյաների դեմ, ովքեր տևական ժամանակ է՝ չեն փորձում «Վելոիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի վերջապես լուծվի գյուղի բնակչության 80 տոկոսի խմելու ջրի խնդիրը», - գրում է լրատվամիջոցը:
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել են. 

«10-15 օր է՝ գյուղի 80 տոկոսը ունի խմելու ջրի խնդիր: Էնպիսի տուն չկա, որը պրոբլեմի առաջ հայտնված չլինի, ու մեղավորը առաջին հերթին «Վելոիա ջուրն» է, որն արհամարհած ունի մեր բազմաթիվ հեռախոսազանգերը և տևական ժամանակ է՝ չստացված ջրի դիմաց մեզնից գումար է գանձում, կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց ոչ մի դրական տեղաշարժ, էս գյուղում մենակ վարչական շրջանի ղեկավարը ջուր ունի, դրա համար էլ նրան չի հետաքրքրում խեղճ գյուղացու վիճակը»: 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Այս թեմայով
am