Երեկ կալանավորված կինը 8 ամսական երեխայի հետ տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ

8 ամսական երեխայի մայրը՝ Լիանա Հարությունյանը, ով նախօրեին երեք ամսով կալանավորվել է, արդեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է։

«Սպասում եմ ինձ հնարավորություն ընձեռեն հանդիպելու Լիանային։  Հավանաբար փորքիկն էլ իր հետ կգա հանդիպման»,- ՔԿՀ դիմացից ուղից եթերում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա հայտնեց, որ Լիանայի  մեծ երեխաներն արդեն իսկ տեղափոխվել են Լիանայի հիվանդ մայրիկի բնակավայր՝ գյուղ, ժամանակավոր կգտվեն այնտեղ, իսկ փորքիկին ժամը 21։00-ի սահմաններում Լիանային բերել են ՔԿՀ։

«Խոսել եմ պատգամավորների հետ, կտերամադրեն երաշխավորագրեր, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գա Լիանան ՔԿՀ-ից»,- ասաց փաստաբանը։

 

Այս թեմայով
am