Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան՝ Սամվել Կարապետյանին աջակցելու․ «Հրապարակ»
|
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիր քաղաքից դեպի Երևան եկող ճանապարհի վրա ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երևան գնացող բազում մեքենաների, ուղևորներից ճշտել՝ ուր են գնում, ինչ նպատակով: Փաշինյանը Կարապետյանի դեմ գործի է դրել պետական ողջ մեքենան, ըստ ամենայնի` վախեցել է, որ Կարապետյանի հայրենակիցները կշտապեն Երևան՝ ի աջակցություն նրա բողոքի ձայն կբարձրացնեն: Նշենք,որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ Կարապետյանի որդու և դստեր կոչով հավաքվել էին դատարանի առջև և պահանջում էին անհապաղ ազատ արձակել գործարարին»։ |