Խուզարկություն Սամվել Կարապետյանի Երևանի առանձնատանը. կան բերման ենթարկվածներ

Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ։ Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

 

Այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը՝ այս մասին փոխանցել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ գործարարի ձերբակալության մասին տեղեկություններ չունի: 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով.

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։

Սա Հայաստանի Հանրապետությունն է։

Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- գրել է վարչապետը։

Այս թեմայով
am