Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել է.factor.am

Factor.am-ին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար

Ռազմիկ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել է: Մեր տեղեկությունների համաձայն` Մկրտչյանը ձերբակալվել է այսօր առավոտյան Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար: Մկրտչյանը ևս խորհրդի կազմում է:

Մեր տեղեկություններով `Մակարյանը քննադատել է Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը, առաջարկել է ՔՊ նիստին քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չի եկել Մկրտչյանին: Քննչական կոմիտեից փորձեցինք մանրամասներ պարզել, բայց խոսնակը հորդորեց գրավոր դիմել:

Նշենք, որ 4 օր առաջ Ռազմիկ Մկրտչյանը Ֆեյսբուքում գրել էր, որ որոշել է թողնել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

Պատճառաբանել էր, թե որոշումն անձնական խնդիրներով է պայմանավորված:

Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը Շենգավիթ վարչական շրջանը ղեկավարում էր 2018 թվականից:   Արփի Հակոբյան

factor.am

Այս թեմայով
am