Ճամբարակում պայթյունից զոհվածները 3 տարեց կանայք են, փլատակներում հնարավոր է լինի նաև 3-րդը, որը հյուր էր գնացել

Ճամբարակում պայթյունի հետևանքով հաստատված 3 զոհերը տարեց կանայք են. Mediаhub.am-ի հետ զրույցում ուղիղ եթերում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Զոհերը տարբեր տների բնակիչներ են, կանացից մեկը 1937թ-ի ծնված է, մյուսը՝ 1949-ի, երրոդը՝ 1939թ.-ի ծնված է»,-ասաց նա։

 ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն էլ տեղեկացրեց, որ բացի փլատակներում փնտրվող 2 անձից փնտրում են նաև մեկ աղջկա, ով հնարավոր է հյուր էր եկել։

«Շենքը բաղկացած է  44 բնակարանից, որտեղ փաստացի բնակվում են 33-ը։ Այս պահի դրությամբ ունենք 3 հաստված զոհ, ստացվեց տեղեկությունը, որ կա մի աղջիկ, որը հնարավոր է եկած լինի հարևանությամբ բնակվող բնակարան հյուր»,-ասաց Ցուցուլյանը։

Ցուցուլյանն ասաց, թեև տեղյակ են, ովքեր են փնտրվում, բայց մանրամասներ չասաց։  

ՆԳ փոխնախարարի խոսքով  ԲԿ-ներ դիմել շենքի 12 բնակիչ, 1-ը դուրս է  գրվել, 8-ը Ճամբարակի ԲԿ-ում են, 3-ը տեղափոխվել են այլ հիվանդանոցներ։

Նա նաև նշեց, որ շենքի մուտքի առաջին հարկից մինչև 4 հարկ փլուզվել է։

Մարզպետ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ ընդհանուր կարիքի գնահատում են իրականցվել. «Եթե կարիք լինի բոլորին կկարողանանք տեղավորել»։ 

Այս թեմայով
am